Նախագծի մասին

Նախագիծ "նոր տապան"

Կառուցվում է վիրտուալ Տապան

Տարբեր ազգերի ներկայացուցիչներին առաջարկում են բերել իրենց հետ Տապան մեկ արվեստի գործ, որը կներկայացնի իրենց ժողովրդին: Ստեղծագործությունը պետք է լինի այնպիսին, որ նպաստի տվյալ ժողովրդի վերածննդին վիրտուալ Ջրհեղեղից հետո: Նկարահանող խումբը պետք է բացահայտի տվյալ ստեղծագործության էությունը: Ցանկալի կլինի ցույց տալ դրա ստեղծման պատմական նախապայմանները` որտեղ է ստեղծվել, ինչ ճանապարհ է անցել, արդյոք զարգացում է ապրել և այլն: Ինչ՞ու հատկապես այդ ստեղծագործության շնորհիվ կարող է վերածնվել տվյալ ազգը:

Նախագիծը.

  1. 1. Կարող է իրականացվել փաստագրական-խաղարկային ֆիլմի ձևով.
  2. 2. Պետք է ծառայի որպես տվյալների բազա հետագա գիտական հետազոտությունների համար.
Կարդալ ավելին
dashboard

Մեր թիմը

Մարինե Մուշեղյան

Գրականության եւ արվեստի պետական թանգարան
ավագ գիտաշխատող

Արուսյակ Սահակյան

Արվեստի վաստակավոր գործիչ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Պետրոսյանց

Պատմաբան

Գրիգոր Բրուտյան

Աստղագետ, տոմարագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու

Գրիգոր Աղանյան

Պատմաբան, բանահավաք

Կարինե Բրուտյան

Երաժշտագետ
Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս

Գագիկ Հարությունյան

Նախագծի հեղինակ

Ավելի մանրամասն

Հենց newarkproject.com կայքն էլ Վիրտուալ Տապանն է: Նախագիծը տարածվելու և ընդլայնվելու է` ներգրավելով հետաքրքրված մարդկանց և կազմակերպությունների: Նախագիծը չունի վերջնաժամկետ, քանի որ հեղինակը գտնում է, որ այն հավերժ է, որովհետև կողք կողքի կանգնած են տարբեր ժողովուրդների ստեղծագործություններ, որոնցում մտահոգությունը մեկն է` ինչն է ամենակարևորը, որ պետք է պահպանել ջրհեղեղից հետո:

Մեկ տարածքի վրա ստեղծվում է բարոյա-կառուցողական դաշտ, որը հնարավոր է` կդրդի մեզ դեպի այլ մտածելակերպ և փոխըմբռնում:

Ըստ նախագծի գաղափարի` տվյալ ժողովրդի հասարակական և պատմական զարգացման ընթացքը նշանակություն չունի: Զարգացած պետությունների կողքին իրենց ստեղծագործությունները կարող են ներկայացնել նաև փոքր ազգային կազմավորումները: Միայն պետք է, որ դրանք համապատասխանեն "նոր տապանի" պահանջներին` բերել իրենց հետ այն կարևորը, ինչը թույլ կտա վերածնել հենց իրենց մշակույթը:

Նախագծում չի լինելու հատուկ ընտրող հանձնաժողով. Յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է որոշի` ինչն է իր համար ամենակարևորը վիրտուալ Ջրհեղեղից հետո:

Կապը մասնակիցների միջև կգործի կայքի միջոցով, կօգտագործվեն ժամանակակից կապի բոլոր միջոցները:

dashboard

Ինչ է իրենից ներկայացնում վիրտուալ Ջրհեղեղը:

Յուրաքանչյուր ահաբեկչություն, յուրաքանչյուր պատերազմ /նույնիսկ տեղական նշանակության/, յուրաքանչյուր սոցիալական խռովություն` այն ամենը, ինչը կապված չէ երկրի վրա արարելու հետ, "տապանում" կընդունվի որպես ևս մեկ քայլ դեպի "ջրհեղեղ":

Վիրտուալ ճանապարհորդությունը պատկերացնում ենք հետևյալ կերպ. "տապանը" մոտենում է հակամարտող կողմերից մեկին և ցույց է տալիս իր ամբողջ "ունեցվածքը"` ներքաշելով հակամարտող կողմերին մշակութային երկխոսության մեջ: Կարևոր է նշել, որ թշնամանքի բովում այրվում է ամեն բան` սկսած պատմական անարդարությունից, վերջացրած շահարկումներով և տարբեր կեղծիքներով: Ամեն բան` բացի արարչական գաղափարախոսությունից: .

Ստեղծագործությունները newarkproject.com կայքում ներկայացվելու են հայտարարությունների տեսքով /դրանք կլինեն փաստագրական ֆիլմեր, արվեստի գործեր` նկարահանված ձայնատեսակրիչների վրա.

Մեր լսարանը կներկայացվի ոչ միայն հակամարտող կողմերով, այլ նաև մեծ քաղաքների մշակութային կենտրոններով, որտեղ կցուցադրվեն ֆիլմերը և արվեստի գործերը.

Մասնակիցները իրենց վրա են վերցնում գործերը պատրաստելու և ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը: Անհրաժեշտ է միայն Տապանից փոքր ստեղծագործական խմբի ներկայությունը /3 հոգի/, որը կկատարի լրացուցիչ նկարահանումներ` որոշակի ուղղումներ մտցնելու նպատակով: Օրինակ` ներկայացնող խումբը կարող է խնդիր ունենալ Տապանի համար ստեղծագործություն ընտրելու հարցում: Ընտրության ընթացքը չափազանց կարևոր է, քանի որ այդ ժամանակ դեն է նետվում այն ավելորդը, ինչին մենք տարօրինակ կերպով սովորել ենք, սակայն ինչը, իրականում, խանգարում է մեզ ապրել

Մշակութային էկոլոգիա

Բացահայտելով Կոմիտաս Վարդապետի գոյություն չունեցող «Քրդական մեղեդի» թեմայով դիպլոմային թեզի խնդիրը, որի գաղափարը չգիտես ինչու հաստատվել է մեր գիտակցության մեջ հարյուրամյակի ընթացքում, «Նոր տապան» ստեղծագործական խումբը դիտարկում է տվյալ խնդիրը իրավական տեսանկյունից, ինչպես նաև մեր ազգային անվտանգության տեսանկյունից:

Եթե մենք չդառնանք մեր մշակույթի ժառանգները, ուրիշները կտանեն այն մեր ձեռքերից: Ցանկացողները շատ են: Մեր պատմության մեջ բազմաթիվ նմանատիպ նախադեպեր գիտենք:

Ֆիլմին կից ներկայացվում են հետևյալ գիտական աշխատանքները.

1. Մարինե Մուշեղյան` «Հարյուրամյա պատմություն»

2. Տիգրան Պետրոսյանց` «Մեկ կեղծիքի շոշափուկները»

3. Օրենքի նախագիծը

4. Մարինե Մուշեղյան` «Գենոցիդի արդի կերպարանքը»

ՊՈՍՏ ՖԱԿՏՈՒՄ․․․ անցյալը սահմանում է ապագան

Ֆիլմը Կոմիտաս Վարդապետի ժառանգության և այն մասին է, թե ինչպես նա դարձավ քաղաքական ու հասարակական հակասությունների զոհ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ:

100 տարի անց այդ ամենը ներկայացվում և շահարկվում է այլ ենթատեքստում:

Հետադարձ կապ

Նախագիծ "նոր տապան"
M: +374 (55) 73 01 14
M: +374 (93) 73 01 19
P: +374 (10) 77 57 58
Ուղարկեք մեզ փոստ

Կամ հետեւեք մեզ սոցիալական ցանցերում

© 2017 Art Lance